Յոթ մեդալ` սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարից
Վրաստանի Բաթում քաղաքում օրերս` հունիսի 28-30-ն անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի թիմն արձանագրել է զգալի հաջողություններ: Ինչպես հայտնեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանի սուսերամարտի հավաքականը նվաճել է 7 մեդալ:
Խոցասուսեր մրցաձևում աղջիկներից առաջին տեղն է զբաղեցրել Էմմա Պողոսովան, ով «Քեթրին» սուսերամարտի մարզադպրոցի սան է: Լիլիթ Էվոյանը զբաղեցրել է 3-րդ տեղը, տղաներից Արմեն Արազյանը զբաղեցրել է նույն մրցաձևի 2-րդ, Կարեն Արազյանը' 3-րդ տեղը:
Ճկասուսեր մրցաձևում տղաներից 2-րդ տեղն է զբաղեցրել Վահան Առաքելյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Մայքլ Հովհաննիսյանն ու Էմիլ Դանիելյանը:
«Հավաքականում կային նաև այլ պատանիներ, որոնք մոտ էին հաջողություններին: Մեր հավաքականը մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել և ունեցել հաջողություններ: Վստահաբար կարելի է ասել, որ մեր պատանիներն ունեն լուրջ ներուժ առաջիկայում ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար»,-ասաց Ա. Մադոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում