Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մեջբերելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ասված խոսքերը` այսօր Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վերջնական դիրքորոշումը, եթե Ադրբեջանը Հայաստանին ներքաշի պատերազմի մեջ:
«Ես կարող եմ միայն հղում անել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն խոսքին, որը նա ասել է մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Նախագահ Մեդվեդևն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան:
«Ես մտածում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է՝ և դաշնակցային պարտքի և միմյանց նկատմամբ պետությունների պարտավորությունների մասին»,- հավելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: