Թուրք ռեժիսորի ֆիլմը «Ոսկե ծիրան»-ում
Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի հեղինակած «Մի ժամանակ Անատոլիայում» ֆիլմը ներկայացվելու է Երևանում կազմակերպվելիք 8-րդ ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում:
Ըստ «Ermenihaber» լրատվական կայքի` հիշյալ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Յըլմազ Էրդողանը և Թաներ Բիրսելը:
Նշվում է, որ այս տարի մայիսի 11-22 անցկացված Կաննի միջազգային կինոփառատոնում թուրք ռեժիսորի այդ ֆիլմը մրցել է բարձրագույն պարգևի` «Ոսկե արմավենու ճյուղի» համար, բայց կարողացել է նվաճել միայն նշանակությամբ երկրորդ ժյուրիի գլխավոր մրցանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները