7 մեդալ` ամառային հատուկ օլիմպիական խաղերից
2011 թ. ամառային հատուկ օլիմպիական խաղերում հանդես գալու նպատակով Հայաստանի հավաքականը` կազմված չորս մարզիկներից, երկու մարզիչներից, հավաքականի ղեկավարից ու նրա տեղակալից, հունիսի 20-ից գտնվում էր Աթենքում: Խաղերի բացումը տեղի է ունեցել հունիսի 25-ին, իսկ փակման արարողությունը` հուլիսի 4-ին:
Հայաստանի ընտրանին փայլուն է հանդես եկել` նվաճելով երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Մասնավորապես` Սուրեն Բալասանյանը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալի է արժանացել ատլետիկայի տարբեր մրցաձևերում, Տիգրան Գևորգյանը մեկ ոսկե և մեկ արծաթե պարգև է նվաճել լողի երկու մրցաձևերում, Նոնա Արոյանը տիրացել է մեկ արծաթե մեդալի (լող), իսկ Սպարտակ Հակոբյանը ստացել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ (ատլետիկա): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունաստանում գտնվելու օրերին հայ մարզիկները ջերմ ընդունելության են արժանացել Կավալա քաղաքի հայ համայնքի կողմից, մասնակցել են ՀՄԸՄ բանակումին և «Արարատ» մարզամշակութային միության կողմից կազմակերպված ընդունելությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան