Քաղաքական 19:46 08/07/2011

Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը ԵԱՀԿ ԽՎ -ում տապալվել է. Արամ Սաֆարյանի մեկնաբանությունը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-ին մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի ընթացքում քվեարկության էր ներկայացված «Ամրապնդելով ԵԱՀԿ արդյունավետությունն ու գործունակությունը. Նոր մեկնարկ Աստանայի գագաթաժողովից հետո» բանաձեւի նախագիծը: Փաստաթուղթը մասնավորապես անդրադառնում էր նաև ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան: Ադրբեջանական և թուրքական պատվիրակությունները հանդես են եկել առաջարկով` «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը փոխարինելու «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» ձևակերպմամբ: Հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել այդ փորձերը:

Լրագրողների հետա հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն ասաց.

«Այս տերմինի օգտին նախապես առաջարկություն էր արել ևս մեկ` Լիխտենշտեյնից պատգամավոր պարոն Լոմբերը, որը, սակայն, երեկ (07.07.2011) մեզ հետ զրույցի արդյունքում հասկացավ իր առաջարկի անարդյունավետությունը և այսօր դիմումով պաշտոնապես հրաժարվեց այդ ուղղման համահեղինակը լինելուց, ինչի մասին հայտարարվեց 1-ին հանձնաժողովի նախագահի կողմից:
Ես ելույթ ունեցա մի առարկությամբ՝ նշելով, որ «մենք առարկում ենք այդ ուղղման դեմ, որովհետեւ այն հակասում է ԵԱՀԿ շրջանակում ընթացող Մինսկի գործընթացի ոգուն, տերմինաբանությանն ու պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ՌԴ նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Աստանայի գագաթաժողովի ընթացքում հայտարարել են Մինսկի գործընթացն առաջ մղելու ցանկության մասին, որը հիմնված կլինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Այստեղ, ինչպես և ԵԱՀԿ շրջանակներում ընդունված բոլոր նախորդ փաստաթղթերում և հայտարարություններում, հակամարտությունն անվանված է «Լեռնային Ղարաբաղի» կամ «հակամարտություն Լեռնային Ղարաբաղում»:

Ես չեմ թվարկի այն բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են 1992 թվականից, չնայած մենք կարող ենք դրանք տարածել բոլոր ցանկացողների շրջանում: Կթվարկեմ միայն ամենակարևորները` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահների հայտարարությունը Լ’Աքվիլայում (Իտալիա), Մուսկոկում (Կանադա) և Դովիլում (Ֆրանսիա): Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ տերմինաբանությունը փոփոխելու այս փորձը տվյալ հարցում ապակառուցողական քայլ է, քանի որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ինչի մասին պարզ և առանց երկմտանքի ասված է Աստանայի հայտարարության մեջ: Ավելին` ԵԱՀԿ ԽՎ-ն չպետք է ընդունի ինչ-ինչ հայտարարություններ, որոնց լեզուն հակասության մեջ կգտնվի այն փաստաթղթերի և որոշումների հետ, որոնք ընդունված են ԵԱՀԿ շրջանակներում:

Զեկուցողի՝ պրն Պիչուլայի մոտ ամեն ինչ շատ հստակ և կոռեկտ ձևակերպված է: Եվ մենք խնդրում ենք չփոփոխել բանաձևի այդ ձևակերպումը»:

 Բանախոսը հայտնեց, որ այնուհետև ելույթ է ունեցել պրն Պիչուլան, որը մասնավորապես ասել է, թե լսելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների փաստարկները` եկել են այն եզրակացության, որ տվյալ դեպքում ճիշտ չէր լինի փոխել այդ տերմինը եզրափակիչ փաստաթղթում, որովհետև դա կարող էր անկանոնություն մտցնել ԵԱՀԿ հետագա գործընթացներում: Այսպիսով` նա առաջարկել էայդ ուղղումը մերժել:

Այնուհետև տեղի է ունեցել քվեարկություն, ադրբեջանական ուղղման օգտին քվեարկել են նաև Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ներկայացուցիչները: 37 երկիր քվեարկել է պրն Պիչուլայի առաջարկության օգտին: Խնդիրը համարվել է կարգավորված: Փաստաթուղթը կիրակի օրը քվեարկության կներկայացվի լիագումար նիստում, սակայն ԵԱՀԿ ԽՎ պրակտիկայում չի եղել դեպք, երբ հանձնաժողովում հավանության արժանացած փաստաթուղթն ընդհանուր հավանության չարժանանա:

«Նշեմ, որ այս աշխատանքը, որի նպատակը Բելգրադում հավաքված 56 պատվիրակություններից 55-ին մեր հակամարտության իրական բովանդակությունը և կարգավորման իրական հեռանկարները բացատրելն էր, հնարավոր դարձավ ամբողջ պատվիրակության և մեզ հետ աշխատող ԵԱՀԿ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի ջանքերի շնորհիվ», հավելեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}