Ա. Սիմոնյան. Եթե վերընտրվել եմ` ուրեմն արժանիքներ ունեմ
«Տարօրինակ չեմ համարում, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար այլ դիմորդներ չեն եղել»,- այսօր ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հավելեց հետևյալը. «Կարող էր լինել, կարող էր և չլինել… բայց ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ»:
Սիմոնյանը հայտնեց, որ ռեկտորի ընտրությունները եղել են բաց և թափանցիկ, իսկ բուն քվեարկությունը ընթացել է ԲՈՒՀ-ի կանոնադրության համաձայն`փակ գաղտնի քվեարկությամբ:
«Եթե վերընտրվել եմ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում `ուրեմն արժանիքներ ունեմ»,- նկատեց ռեկտորը:
Ա. Սիմոնյանը դժգոհեց իր գործունեությանը տված որոշ ԶԼՄ-ների գնահատականներից, քանի որ այդ դեպքում դժվար է այն համարել «հաջողված»: Սակայն ինքը հաշվի է առնում առաջին հերթին ԵՊՀ-ի համալսարանականների կարծիքը, ովքեր, ըստ նրա, գոհունակություն են հայտնում իր գործունեությունից:
Նրա հավաստմամբ` ռեկտորի գործունեության ընթացքում թերություններ կարող են լինել և միշտ չէ, որ ռեկտորն ինքը կարող է նկատել բոլոր թերությունները:
«Կոնստրուկտիվ դիտողությունները տեղին են և օգնում են գործին: Իմ շահերից է, որպեսզի այդ առողջ քննադատությունը ուղղված լինի իմ գործի շտկմանը... Պետք է երախտագիտությամբ ընդունել այդ քննադատությունը»,- նշել է ռեկտորը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան