Արամ Սիմոնյան. ԲՈՒՀ-երը պետք է մասնակցեն միջնակարգ կրթության համակարգի բարեփոխումներին
«Համալսարանները իրենց հովանու տակ պետք առնեն ինչպես միջնակարգ, այնպես էլ ավագ դպրոցները»,- այսօր ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերի մեկից ԵՊՀ-ն ակտիվորեն համագործակցելու է հանրապետության 6 ավագ դպրոցների հետ, որոնց հետ արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր: Պայմանագրով նախատեսվում է, որ ԵՊՀ-ն ուսումնամեթոդական օգնություն կցուցաբերի դպրոցների ուսուցիչներին` կապահովի նրանց մասնագիտական վերապատրաստումը ԵՊՀ-ում, կապահովի մասնագիտական գրականությամբ: Ռեկտորը հավելեց, որ ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվելու են շրջայցներ ԵՊՀ-ի լաբորատորիաներ և ամբիոններ և, եթե ուսուցիչներից և աշակերտներից ոմանք կցանկանան գիտա-հետազոտական աշխատանքներ կատարել այդ լաբորատորիաներում, ապա համալսարանը կընձեռի այդ հնարավորությունը:
Ա.Սիմոնյանը նշեց, որ այս տարվա սեպտեմբերի մեկից 6 ավագ դպրոցներում դասավանդելու են նաև ԵՊՀ-ի դասախոսները, որոնք դասավանդելու են հասարակագիտական առարկաներ` իրավագիտություն, լեզվի դասընթացներ, հայոց պատմություն: Նրա հավելմամբ, դպրոց-ԲՈՒՀ կապի ամրապնդումը միտված է նրան, որպեսզի պատանին, դեռևս դպրոցական տարիքում իմանա թե որն է լինելու իր հետագա մասնագիտությունը:
Ըստ նրա, դպրոց-ԲՈՒՀ սերտ համագործակցությունը լայնորեն կիրառվում է Արևմուտքում և հավելեց, որ ԲՈՒՀ-երը պետք է մասնակցեն միջնակարգ կրթության համակարգի բարեփոխումներին: «Առանց ԲՈՒՀ-երի գործուն աջակցության, դժվար է ունենալ ժամանակակից միջնակարգ կրթական համակարգ»:
Ա.Սիմոնյանն ասաց, որ հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում առարկայական օլիմպիադաների մրցույթներին, քանի որ «այդ օլիմպիադաները ի հայտ են բերում շնորհաշատ աշակերտներ»: Նա ուրախալի է համարել այն փաստը, որ օլիմպիադաների հաղթող են ճանաչվում նաև մարզերի աշակերտները, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ Հայաստանի մարզերի դպրոցներում նույնպես կան լավ ուսուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան