Սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտները 11-ն են
Այսօր կայացել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2008թ. հիմնադրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յ.Ավետիսյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հյուրեր և այլք:
Շնորհավորելով սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտներին և հաջողություն մաղթելով աշխատանքային գործունեության ընթացքում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Քաղաքականությունը մշակում և իրականացնում են մասնագետները: Այսօր մեր գլխավոր խնդիրներից մեկը մասնագետներ պատրաստելն է, ովքեր կզբաղվեն Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և կնպաստեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը»:
Շրջանավարտներին շնորհավորել են նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յ.Ավետիսյանը, ամբիոնի դասախոսները` նշելով կադրային հզոր բազայի ստեղծման կարևորությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման գործում:
Այնուհետև շրջանավարտները ներկայացրել են սփյուռքագիտության ամբիոնի երկու տարվա պատմությունը:
Դիպլոմներ հանձնվել են 11 մագիստրոսների, երկրորդ տարվա ծրագրով նույնպես ուսանում է 11 մագիստրանտ: Այս տարի սփյուռքագիտության ամբիոնում մագիստրոսական ծրագրով կրթությունը շարունակել ցանկացողների թիվը զգալիորեն աճել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան