«Փոքր քաղաք Դիլիջանի մեջ». Դիլիջան միջազգային դպրոցի շինարարությունը ակտիվ ընթացք ունի
2014 թվականին «Դիլիջան» միջազգային դպրոցը կհանձնվի շահագործման. հուլիսի 1-ին տրվել է դպրոցի շինարարական թույլտվություն և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Այդ մասին այսօր երևանյան մամուլի ակումբներից մեկում հայտարարեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Նրա խոսքով, դպրոցը նախատեսված է 550 աշակերտների համար, որտեղ ուսուցումը կկազմակերպվի անգլերեն լեզուներով: Քաղաքապետ Սանթրոսյանը հույս ունի, որ այն կդառնա տարածաշրջանի միակ միջազգային դպրոցը, որտեղ ուսանելու կգան նաև արտասահմանից: «Կլինի փոքր քաղաք քաղաքի մեջ», -պատկերացնում է Դիլիջանի քաղաքապետը:
Լրագրողի հարցին, թե սոցիալ-տնտեսական բարդ վիճակում գտնվող Հայաստանի համար արդյո՞ք նպատակահարմար էր նման դպրոց ունենալը, Սանթրոսյանը պատասխանեց այսպես. «Մեր երկրից շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են արտասահման սովորելու, դրա փոխարեն կուղարկեն Դիլիջան, այստեղ ուսուցումը բարձր մակարդակով կկազմակերպվի»:
Նշենք, որ ըստ մամուլի վերջին հրապարակումների, Ավստրալացի Մայքլ Թոմփսոնը, որը հաղթող է ճանաչվել ավելի վաղ հայտարարված միջազգային մեծ մրցույթի արդյունքում, կգլխավորի Դիլիջանի միջազգային դպրոցը: «Դիլիջան» նախագծի պատասխանատուները հայտարարել էին, թե Թոմփսոնն արդեն աշխատանքի է անցել` իր առջև նպատակ դնելով Դիլիջանի դպրոցը դարձնել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը և լավագույնը Եվրոպայում` կրթության մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին