Փառատոնում լավագույնը Հայաստանն էր. Ամփոփվել է «Սպիտակ գիշերներ»-ը
Ռուսաստանի Պերմ քաղաքում հունիսի 1-26-ը տեղի ունեցած «Սպիտակ գիշերներ» արվեստների փառատոնում հայկական կողմը հանդես է եկել կինոծրագրով, որի շրջանակներում ցուցադրվել են «Խճճված զուգահեռներ», «Վերջին լարախաղացը», «Բաց երկնքի տակ», «Աշնան արև» ֆիլմերը:
Այսօր նախարարությունում ամփոփելով 26-օրյա փառատոնի արդյունքները հայտարարեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նրա խոսքով, փառատոնի ժամանակ հանդես են եկել նաև Տիկնիկային թատրոնի դերասանները` «Ակ-Ակ» ներկայացումով և «Միհր» թատրոնը` «Գույներ» ու «Սև ամրոց» ներկայացումներով: Հայաստանի երաժշտական կողմը ներկայացրել է «Art voices» ջազային սեքստետը:
Ղուկասյանի փոխանցմամբ, «Սպիտակ գիշերներ» արվեստների փառատոնին մասնկացել են ԱՊՀ երկրների արվեստագետները և այդ օրերին անցկացվել է 340 միջոցառում: Նա շեշտեց, որ «Սպիտակ գիշերներ Պերմում» փառատոնի շրջանակներում Հայաստանին հնարավորություն է ընձեռվել բացել «Մեծ կովկասի օրերը Պերմում» նախագիծը, որին մասնակցել են Ինգուշետիան, Ադրբեջանը, Դաղստանը, Իրանը և Հյուսիսային Օսիան:
«Փառատոնում լավագույնը Հայաստանն էր: Իսկ Պերմը պետք է տեսնել մոտիկից: Այդչափ ժամանակակից մտածող մարդիկ հազվադեպ են հանդիպում: Ժողովուրդը բաց է ամեն ինչն ընդունելու համար, հասարակությունն առողջ է և մեծ ապագա ունի», -իր տպավորությունը բարձրաձայնեց Ղուկասյանը:
Փառատոնի խորհրդանիշը կարմիր անգլուխ մարդու արձանիկն է եղել, իսկ փառատոնի մասնակից հայերի հետ բերված արձանիկը մասնակիցները փոխանցել են Հայաստանի մշակույթի նախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են