Գանձասարի վանքի պարսպի երեսպատման վերաբերյալ վերսկսվել են հավելյալ խորհրդակցություններ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը հանդես է եկել Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում են թեմի տեղեկատվական համակարգից, հայտարարության մեջ ասված է. «Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին սոցիալական ցանցերում և մամուլում ծայր առած քննարկումների ու մտահոգությունների առիթով հայտնում ենք, որ հուլիսի 8-ին խնդրո առարկայի շուրջ վերսկսվել են հավելյալ խորհրդակցություններ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և Արցախի Հանրապետության իշխանությունների ու ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջև: Համակողմանի քննարկումների արդյունքների և ընդունված որոշման մասին կհաղորդվի հաջորդիվ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են