Ա. Սիմոնյան. եթե լինեն կրճատումների տակ հայտնված դասախոսներ, ապա նրանք կլինեն թոշակային տարիքի
«Այսօրվա դրությամբ ԵՊՀ է դիմել 1000-ից մի փոքր ավել դիմորդ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հավելեց, որ «դիմորդների հետ կապված իրավիճակը լավ չէ»:
Ռեկտորն ասաց, որ նախորդ տարվա համեմատ` դպրոցներում շրջանավարտներ չլինելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ դիմողների թիվը կրճատվել է մոտ 4 անգամ` նախորդ 4870 դիմորդի փոխարեն:
Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ում կարող են լինել մասնագիտություններ, որտեղ առաջին կուրս կարող է և չլինել: Դրանցից են` քիմիայի, ռադիոֆիզիկայի, միջուկային էներգետիկայի և մեխանիկայի գծով մի շարք մասնագիտություններ:
Նա ասաց, որ ռոմանո-գերմանական ֆակուլտետը, որը ավանդաբար բազմաթիվ դիմորդներ է ունեցել, այս տարի հազիվ թե հավաքի իսպաներենի, իտալերենի գերմաներենի և մի շարք այլ լեզուների գծով 10-ից 20 հոգուց բաղկացած խմբեր:
Ռեկտորը զարմանալի է համարել պատմության ֆակուլտետի հանդեպ հետաքրքրությունը և նշել, որ այս տարի, միայն այդ ֆակուլտետում է լինելու ընդունելության մրցույթ:
Վերջինս նշեց, որ համալսարանի գիտ. խորհուրդը` նախապես տեղյակ լինելով, որ այս տարի չեն լինելու ավարտական դասարաններ, դեռևս երեք տարի առաջ նախաձեռնել է միջոցառումների ծրագիր, որը քննարկվել է թե հանրապետության նախագահի և թե վարչապետի հետ: Նրա խոսքով այդ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը` դասախոսական կազմի կրճատումներից խուսափելն է:
Նա ասաց, որ կվերաբաշխվեն դասախոսների դասաժամերը, ինչը, ըստ նրա, թույլ կտա խուսափել մասսայական կրճատումներիցև և հավելեց, որ եթե լինեն կրճատումների տակ հայտնված դասախոսներ, ապա նրանք կլինեն թոշակային տարիքի:
Ռեկտորը տեղեկացրեց, որ ԲՈՒՀ-ի բոլոր դասախոսների համար գործելու է նոր կարգ, ըստ որի, բոլոր դասախոսները պետք է որոշակի մակարդակի վրա տիրապետեն անգլերեն լեզվին և ունենան կոմպյուտերային գրագիտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան