Ստրոս Կանին մեղադրում են մեկ այլ բռնաբարության մեջ
ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին կասկածում են մեկ այլ բռնաբարության մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, այս անգամ գործով սկսել է զբաղվել արդեն Փարիզի դատախազությունը:
Հավաքված փաստերի առնչությամբ տարվող նախնական հետաքննության մասին լրագրողներին պատմել է դատախազության աշխատակիցներից մեկը, ով ի դեպ նշել է, թե պատրադիր չէ որ հետաքննությունն ավարտվի պաշտոնական մեղադրանքի առաջադրմամբ:
Ստրոս Կանի դեմ բռնաբարության մեղադրանքով է հանդես եկել ֆրանսուհի գրող Տրիստան Բանոնը: Վերջինիս խոսքերով, ԱՄՀ-ի ղեկավարը իրեն փորձել է բռնաբարել դեռևս 2003 թ-ին, սակայն հաշվի առնելով Ստրոս Կանի դեմ նույնանման հայցի քննումը նյու-յորքյան դատախազության կողմից, ինքը որոշել է սպասել մինչ հետաքննության ավարտը:
Օգտագործելով հանգամանքը, որ Ստրոս Կանին այժմ ազատ են արձակել, ֆրանսուհին որոշել է ներկայացնել իր հայցը: