Ր.Աղաևը ՌԴ նախագահի նամակը բնորոշել է որպես դիվանագիտական քայլ
«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին, կարող է պարունակել դրույթներ` Արցախում ռեֆերենդում անցկացնելու վերաբերյալ»,- ըստ «SalamNews» գործակալության` նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Րասիմ Աղաևը:
«Ես կարծում եմ նաև, որ ՌԴ նախագահի նամակը պարունակում է առաջարկություններ, որտեղ է կողմերին կոչ է արվում դրսևորել քաղաքական կամք և փոխզիջումների գնալու պատրաստակամություն»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը
Րասիմ Աղաևը ՌԴ նախագահի նամակը բնորոշել է որպես դիվանագիտական քայլ, որի նպատակն է պահպանել նախագահների հանդիպման ձևաչափը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա Ռուսաստանին ձեռքը պահել գործընթացների զարկերակի վրա: