Հ. Խաչատրյանը ուզում է, որ «Ոսկե ծիրան»-ն իր կենտրոնը ունենա
Այս կիրակի կմեկնարկի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային փառատոնը: Մեկ շաբաթ շարունակ Երևանը կշնչի հայ ու օտարարեկրացի ռեժիսորների ֆիլմերով:
Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի մտահոգություններից մեկը Երևանում կինոթատրոնների պակասն է: «Հույս ունեմ, որ մինչև 10-րդ փառատոն մենք կունենանք մի քանի կինթատրոններ, և կլինի մի այնպեսի մեծ դահլիճ բացման համար, որ բոլոր ցանկացողները կտեղավորվեն: Ես ինքս ինձ սա խոսք եմ տվել»,-ասաց Հ. Խաչատրյանը: Նա հույս հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ն էլ կունենա իր կենտրոնը, որտեղ կլինեն փառատոնի բացման ու փակման արարողությունները:
«Համոզենք մեր կառավարիչներին`վարչապետին, քաղաքապետին, որպեսզի նրանք մեզ նվիրեն կամ օգնեն ձեռք բերել մի տեղ, որտեղ կարողանանք բոլորս միասին տեղավորվել»,-ասաց փառատոնի տնօրենը:
Նշենք, որ փառատոնի ծրագիրը կհրապարակվի միայն հուլիսի 10-ին: Այս տարի տոմսերը կվաճառվեն 500 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են