Իլհամ Ալիևը պարգևատրել է ադրբեջանցիներին «գազաններ» անվանող հրեա պատգամավորի
Տեղեկացնելով, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը «Դոստլուգ» (ընկերություն) շքանշանով պարգևատրել է իսրայելական Կնեսետի պատգամավոր Իոսիֆ Շագալին` Голос Армении թերթը գրում է, որ ի դեմս Շագալի` ադրբեջանցիները փորձում են նոր լոբբիստ գտնել: Իսրայելական կնեսետում Իոսիֆ Շագալը հայտնի է իր հակահայկական տրմադրություններով, մասնավորապես` նրանով, որ Կնեսետի նիստերից մեկի ժամանակ եբրայերենին ընդհանրապես չտիրապետող Շագալը ռուսերենով սպառնում էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի հեղինակ Զեեւ Էսկինին:
Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանի նախագահի կողմից շքանշան ստացած Շագալը ժամանակին Կնեսետի ամբիոնից ադրբեջանցիներին «գազաններ» է անվանել: Դժվար չէ կռահել, թե ինչպես եղավ, որ այսքան կարճ ժամանակում Շագալը փոխեց ադրբեջանցիների մասին իր կարծիքը, իսկ Իլհամ Ալիևին էլ, ըստ երևույթին, շատ չի անհագստացնում այն փաստը, որ ինքը պարգևատրել է մի մարդու, ով այդքան վատ կարծիք ունի ադրբեջանցիների մասին: Թերթը տեղեկացնում է, որ Իսրայելում ադրբեջանական լոբբինգի իրականացման ակտիվիստներից է նաև Ավիգդոր Էսկինը, որը գլխավորել էր մարտի վերջին Ադրբեջան այցելած իսրայելցի լրագրողների պատվիրակությունը, որոնք Ջուղայի գերեզմանոց այցելելուց հետո հայտարարել էին, թե իբր այնտեղ թաղված են «բոլշևիկների և հայ դաշնակցականների կողմից կոտորածի ենթարկված անմեղ մարդիկ»: Հոդվածագիրը նշում է, որ Ավիգդոր Էսկինը ժամանակին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` մի շարք էքստրեմիստական գործողությունների մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում