Amnesty International». Իրանը մահապատժի առումով ռեկորդ է սահմանել
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանում 2011թ. առաջին վեց ամսիների ընթացքում 183 մարդ է մահապատժի ենթարկվել, ևս 130 մահապատիժների մասին տեղեկություններ դեռ չկան: Այս մասին տեղեկացնում է «Fox News» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ այս տարի Իրանը մահապատժի առումով ռեկորդ է սահմանել: 2010թ-ին Իրանում 253 հոգի էին մահապատժի ենթարկվել:
«Իրանի քաղաքացիների մահապատժի արարողությունը տեղի է ունենում հանրության աչքի առջև, որը ոչ միայն խախատում է կյանքի իրավունքը, այլև անարգանք է մարդկային արժանապատվությանը, որը չի կարելի հանդուրժել»,- այս մասին հայտարարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տնօրենի տեղակալ Հասիբա Հաջ Սահրաուին:
Նշենք, որ Իրանի արևմուտքում հունիսի 3-ին միայն 25 հոգի կախաղան է բարձրացվել: