Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Եվրոպական աստղագիտական համագումարը. Հայաստանը ևս մասնակցել է
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հուլիսի 4-8-ին անցկացվել է Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ համագումարը: Հայկական աստղագիտական ընկերության հաղորդմամբ, համագումարի ընթացքում տեղի ունեցան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստեր, մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ: Համագումարին մասնակցեցին աստղագետներ եվրոպական և այլ երկրներից, եվրոպական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Հայաստանից համագումարին մասնակցում էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ով տարբեր նստաշրջաններում ներկայացրել է 3 զեկուցում:
Նա նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն էր, ինչպես նաև մասնակցել է ԵԱԸ խորհրդի ընդլայնված նիստին: Համագումարին ներկա էր նաև երիտասարդ տաղանդավոր աստղագետ Իգոր Չիլինգարյանը /Ռուսաստան/, ով նույնպես տարբեր նստաշրջաններում ներկայացրել է 3 զեկուցում: Տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական միացյալ աստղադիտարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Թիմ դե Զեուի հետ և քննարկվել են եվրոպական աստղագիտության ապագա հարցերը:
Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվել է Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում: Արդեն հայտնի է, որ 2012թ. եվրոպական համագումարը կկայանա Հռոմում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան