Լոռվա մարզպետը հավանաբար կազատվի աշխատանքից
Ըստ «Հրապարակի»` առաջիկայում աշխատանքից կազատվի Լոռվա մարզպետ Արամ Քոչարյանը: Իսկ մինչ այդ նա արձակուրդի դիմում է գրել: Թերթի աղբյուրները պատմել են, որ վարչապետը դժգոհ է եղել նրա աշխատանքից, իսկ համբերության բաժակը լցվել է, երբ նա վերադասին խաբել է, թե մեկնում է Սանկտ Պետերբուրգ, բայց մեկնել է Վրաստան:
«Երկիրի» հետ զրույցում էլ մարզպետը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը` ասելով, որ դրանք ժողովուրդն է հնարել եւ, ճիշտ է, արձակուրդի դիմում գրել է, բայց հրաժարական տալ չի պատրաստվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում