Ա. Զաքարյան. Ստատուս-քվոն ապահովում է Ալիևի իշխանության երկարակեցությունը

Այսօր հարավային Սուդանը կռչակի իր անկախությունը, իսկ երեկ, ինչպես հայտնի է Սուդանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը: Panorama.am-ը այս և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում նկատվող զարգացումների շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի հետ:

-Հյուսիսային Սուդանը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը: Համեմատական վերլուծության տեսանկյունից, ինչպե՞ս կգնահատեք Արցախի ճանաչման գործընթացը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք և խոչընդոտներ չպետք է ունենա: Կոսովոյի, այնուհետ նաև Հարավային Սուդանի հարցերն ակնհայտ օրինակներ ու հիմքեր են որպեսզի մենք ավելի վստահ ու անբեկանելի լինենք մեր հետապնդած նպատակներում: Եվ Կոսովոն և Հարավային Սուդանը ունեցել են հակամարտության բավականին երկար պատմություն, անցել են տարբեր էսկալացիաներ, բանակցային ու բախումնային փուլեր: Ի վերջո իրադարձությունները և համաժողովրդական կամարտահայտության գերագույն իրավունքը որպես կենսական, բնական ու անբեկանելի իրավունք կամա թե ակամա դառնում է իրականություն: Թեկուզ և միջազգային քաղաքական շրջանակները որպես կանոն սեփական շահերի տեսանյունից են նայում հակամարտություններին առընչվող խնդիրներին, կամ ընդհանրապես հակամարտությունների կարգավորմանը: Այնուամենայնիվ դրանք ի վերջո գտնում են իրենց լուծումները՝ հենված միջազգային նորմերի և սկզբունքների վրա, և ի վերջո նույն հակամարտող կողմը ընդունում է մյուս կողմի համար կայացած փաստը: Հյուսիսային Սուդանն ընդունում է Հարավային Սուդանի ինքնորոշման իրավունքը, Սերբիան ընդունում է Կոսովոյի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանը վաղ թե ուշ, դե՝յուրե ընդունելու է Լեռնային ղարաբաղի հանրապետության ինքնիշխանությունը:

-Կազանյան հանդիպումից հետո փորձագետները փորձում են պատասխանել այն հարցին, թե ում էր ձեռնտու Կազանյան հանդիպման նման ելքը: Փորձագետների մի մասը պնդում է, որ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է Ադրբեջանին: Արդյո՞ք դա այդպես է:

Կազանյան հանդիպման նախապատրաստական ընթացքը հույս էր ներշնչում առ այն, որ կան իրական հնարավորություններ կառուցողական համաձայնություններ ամրագրելու, և գործընթացն առաջ տանելու համար: Իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին բանակցում է՝ ամեն կերպ բանակցությունները երկարաձգելու նպատակով, ուստի և միջնորդները, և հայկական կողմերը լիովին հավանական էին համարում կազանյան հանդիպման նման ելքը: Կազանյան հանդիպման վրա կենտրոնացվել էին միջազգային միջնորդական բոլոր ջանքերն ու ռեսուրսները: Միջազգային հանրությունը, ՌԴ նախագահի անմիջական միջնորդական ջանքերի շնրհիվ, Կազանից ունեին ակնկալիքներ, ինչը ձախողեց Ադրբեջանը: Եվ հատկապես Կազանյան հանդիպումից հետո ավելի ակնհայտ է դառնում այն հանգամանքը, որ Ադրբեջանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: Դա հնարավորություն է տալիս ապահովել Ալիևի իշխանության երկարակեցությունը, դա նավթային շահավետ քաղաքականության երաշխիք է, դա ռազմաքաղաքական հարաբերություններում նոր առևտուր սկսելու հնարավորություն է, դա տարածաշրջանում մանևրելու հնարավորոոթյուն է, և վերջապես դա հակաժողովրդավարական մեղադրանքներից խուսանավելու պատրվակ է:

-Եվրախորհրդարանում մի քանի օր առաջ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին նվիրված լսումներ էին կազմակերպվել: Լսումների ժամանակ հնչած ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ մեծ թվով խորհրդարանակններ ուղղակի չեն տիրապետում գործընթացի կարգավորման նույնիսկ ամենապարզ դետալներին: Ինչպես ե՞ք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին նվիրված լսումների կազմակերպում ոչ մասնագիտական հարթակներում:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Էշթոնն իր ելույթում մանրամասն ներկայացրեց ԵՄ միասնական դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Իսկ Եվրախորհրդարանի լսումներին ներկա որոշ պատգամավորների հարցադրումներն ու ելույթներն իրոք կամ անտեղյակության, կամ էլ կողմնակալության արդյունք էին: Երբ որևէ միջազգային կառույցի՝ լինի խորհրդարանական, գործադիր մարմնի, կամ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, կարծում է, որ առանց ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, պետք է դուրս բերվեն անվտանգության գոտում գտնվող և տարածաշրջանային փխրուն խաղաղությունը ապահովող ղարաբաղյան ուժերը, դա նշանակում է, որ այդ նույն անձինք ուղղակի պատերազմի կոչ են անում: Դա նշանակում է, որ այդ մարդիկ խոսելով խաղաղության անհրաժեշտության մասին, ուղակի չեն հասկանում, որ կոչ են անում հայերին թուլացնել իրենց ինքնապաշտպանությունը ամեն օր պատերազմ քարոզող Ադրբեջանի առջև, դրանով իսկ գործընթացը տանելով դեպի պատերազմական ելք: Ես ևս խորհրդարանական եմ, այդ թվում նաև միջազգային խորհրդարանական կառույցում ընտրված: Այսօր ես բավարար պատկերացումներ չունեմ օրինակ մերձդնեստրյան հակամարտության մասին, ուստի երբեք ինձ թույլ չեմ տա խոսել այդ խնդիրների մասին: Դրա համար ազնիվ կլինի լինել տեղում, ուսումնասիրել ու հասկանալ հակամարտության բուն էությունը: Բոլոր այն պատգամավորերը, ովքեր որ եղել են տարածաշրջանում և ծանոթ են կոնֆլիկտին, ավելի օբյեկտիվ ու իրատեսական պատկերացումներ ունեն, ու շատ լավ հասկանում են, որ անպատասխանատու հայտարարությունները միայն կարող են վնասել վերջնական խաղաղության հաստատմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}