Ֆաննի Արդան. Թե որքանով եմ ես հայ ու որ կողմից, ընտանեկան գաղտնիք է
«Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ փառատոնը երեկ մեկնարկեց: Հանրահայտ ու ամենասպասված հյուրերից Ֆանի Արդանը երեկ հյուրընկալեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ավելիք քան հիսուն ֆիլմերում նկարահանված հանրահայտ դերասանուհին խոստովանեց, որ իր բոլոր դերերն էլ սիրում է: «Չեմ սիրում դասակարգել: Ինչ էլ արել եմ, կարևոր է: Մեկ-երկու տարին մեկ վերադառնում եմ թատրոն. թատրոնը մաքրում է դերասանի արյունը»,-ասաց նա:
Իր հայկական արմատների մասին շրջանառվող լուրերի մասին լրագրողները մեկնաբանություն խնդրեցին: Հրաժարվեց, միայն ասաց. «Թե որքանով եմ ես հայ ու որ կողմից, ընտանեկան գաղտնիք է ու լրագրողներին այդ մասին չեմ ասի»: Նա միաժամանակ ավելացրեց, որ ազգն ու ծագումը այդքան էլ չի կարևորում. կարևորը մարդն է:
Հռչակավոր դերասանուհին կյանքում առաջնահերթությունը տալիս է սիրուն ու նաև նշում, որ կարևորում է ամեն ինչ և միաժամանակ ոչինչ չի կարևում: «Ամեն ինչ փոխկապակցված է: Ամենակարևորը կարծում եմ` սերն է; Միշտ սիրով եմ գործս արել, կամ չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, սիրել եմ տղամարդկանց, սիրում եմ երեխաներիս: Սերն է կյանքի կապող թելը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները