Բյուրականում կանցկացվի պատմաաստղագիտական սեմինար
Հուլիսի 13-14-ին Բյուրականի աստղադիտարանում կկայանա Անանիա Շիրակացուն նվիրված պատմա-աստղագիտակամ սեմինար: Աստղադիտարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, սեմինարին մասնակցելու են Բյուրականի աստղադիտարանի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի աշխատակիցները, ինչպես նաև Լեյդենի համալսարանի պրոֆ. Հրաչ Մարտիրոսյանը:
Մասնակիցների համար կանցկացվի շրջագայություն աստղադիտարանում, ինչպես նաև սեմինարի վերջում տեղի կունենա առաջիկա միջոցառումների քննարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան