Ֆիզիկա առարկայից դիմորդների 80 տոկոսը չի կարողացել դրական միավոր վաստակել
Նախօրեին ֆիզիկա առարկայի միասնական քննության արդյունքում քննություն հանձնած դիմորդների 80 տոկոսը չի կարողացել հաղթահարել դրական միավորի շեմը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը հայտնեց, որ այս քննության միջին գնահատականը կազմել է 5 միավոր:
Ի դեպ, ֆիզիկայի քննության մասնակցության հայտ ներկայացրել է 303 դիմորդ, քննությանը ներկայացել է 235-ը: Բացակայությունների նման մեծ թիվը մամուլի քարտուղարը պայմանավորում է հանգամանքով, որ նրանց չի հաջողվել դրական միավորներ ստանալ մաթեմատիկա առարկայից: Ֆիզիկայի քննությունից ստացած ամենաբարձր միավորը 16.75-ն է, ստացել է ընդամենը մեկ դիմորդ:
Հուլիսի 8-ին հայոց լեզու առարկայի քննության արդյունքում գրանցված միջին միավորը 10,5-ն է: Մասնակցության հայտ ներկայացրել է 852 դիմորդ, մասնակցել է 790-ը, որից 127-ը չի կարողացել դրական միավոր ստանալ: Հիշեցնենք, որ այս տարի դրական է համարվում 7,5 միավորը` անցած տարիների 8-ի փոխարեն: Ամենաբարձր 19 միավորը ստացել է մեկ դիմորդ:
Այսօր օտար լեզու առարկաների քննությունից եղել է 55 բացակայություն, որից 50-ը` անգլերենից, 3-ը` գերմաներենից, 2-ը` ֆրանսերենից: Բացակայություններ չեն եղել իտալերենի քննությունից, մասնակցել է 4 դիմորդ, և իսպաներենի քննությունից, որին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը մեկ դիմորդ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ից մեկնարկել է միասնական քննությունների 2-րդ փուլը, այն կավարտվի 3 օրից` հուլիսի 14-ին: Օգոստոսի 1-ին արդեն հայտնի կլինեն քննությունների ընդհանուր արդյունքները:
Վաղը դիմորդները քննություն կհանձնեն ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, հուլիսի 13-ին` ռուսաց լեզու, իսկ 14-ին` քիմիա առարկեներից:
Նախորդող հրապարակում`
Այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից. Երրորդ հնարավորություն դիմելու համար ցանկալի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան