Առողջապահության նախարարությունը շոգ եղանակի կապակցությամբ գործատուներին կոչեր ու խորհուրդներ է հղել
Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված շոգ եղանակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատանքային տեղերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:
Չնայած Հայհիդրոմետի կանխատեսմանը` եկող շաբաթվա ընթացքում սպասվող ջերմաստիճանի 3-4 աստիճանով անկման մասին, հաշվի առնելով ամառային եղանակը, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի դեպքերում.
• աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տրամադրել,
• ապահովել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու պաշտպանական միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ (тент, навес), ակնոցներ և այլն,
• բարձր ջերմաստիիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը` խմելու ջրի, հանքային ջրի, թանի, լվացվելու միջոցով հովանալու,
• բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի, հատկապես առավել ծանր և լարված, կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:
Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին և աշխատողներին` կիրառել վերը նշված խորհուրդները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան