«Թրենդ» . ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
«Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինվորներին և քաղաքացիական անձանց: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ներկայումս երեք հայ զինվորներ և հինգ քաղաքացիական ընտանիքի անդամներ գտնվում են Ադրբեջանում:
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի մամուլի քարտուղար Շահլա Գարամանովը հայտնել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները գերիներին են հանձնել 4 նամակ և երեք ձայնային հաղորդագրություն:
Գերիներն իրենց հերթին «Կարմիր Խաչի» միջոցով նամակներ են հանձնել իրենց ընտանիքներին: