Ա. Հովհաննիսյան. Ալիևը վախենում է սեփական բանակի սպաներից
«Ենի Մուսավաթ» թերթի հաղորդած տվյալների համաձայն, հունիսի 26-ի Բաքվի շքերթի ժամանակ ադրբեջանական մարտական ինքնաթիռները ղեկավարել են իսրայելցի օդաչուներ: Այս տեղեկությունը կարելի է ցնցող համարել մի քանի առումներով: Եթե փաստը համապատասխանում է իրականությանը, ապա այն առաջացնում է մի քանի հարցեր և համապատասխան եզրակացություններ, որոնք բոլորն էլ մեծ նշանակություն ունեն»,- այս մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Փորձագետը նշեց, թե դա նախևառաջ նշանակում է, որ Ադրբեջանը չունի օդաչուների մասնագիտական այն մակարդակը, որի համար տարեկան միլիարդներ է ծախսում:
«Այսինքն սա այն է, ինչի մասին մենք ասում էինք, չնայած նշենք, որ զուտ շքերթում լավ թռիչք կատարելը դեռ օդաչուական բարձր որակի մասին չի խոսում: Հավանական է նաև, որ Ալիևը վախենում է սեփական բանակի սպաներից, որ չկրկնի մեկ այլ պարտված, սակայն հպարտորեն զորահանդես անող երկրի առաջնորդի` Անվար Սադատի ճակատագիրը: Հաջորդ հարցը. այդ դեպքում ովքեր էին թռիչք կատարում նախորդ` 2008թ. զորահանդեսի ժամանակ: Եթե նորից արտասահմանցիները ուրեմն իրականում ամեն ինչ շատ վատ է, ադրբեջանական օդաչուական դպրոցը չի կայանում, իսկ եթե ադրբեջանցիները, ապա խնդիրը իրականում Ալիևի վախի մեջ է: Ժողովրդի «ամենասիրելի նախագահը» վախենում է իր «հաղթական բանակի» սպաներից, որոնց աշխատավարձը ամեն տոնակատարության ժամանակ բարձրացնում է»,- ասած Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոքերով, սակայն ամենահետաքրքիր եզրակացությունները կապված են հենց իրայելցի օդաչուների հետ:
«Աշխարհի ամենահզոր օդուժներից մեկի օդաչուների մասնագիտական որակավորումը երբեք հարցականի տակ չդնելով, այնուամենայնիվ, փաստենք, որ նրանք «ՄիԳ-29» կործանիչների և «Սու-25» գրոհիչների վարման փորձ չունեն: Սակայն, քանի որ այդ ինքնաթիռները հանդիսանում են Իսրայելի հակառակորդների օդուժի ներկայացուցիչները, ապա բնականաբար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նրանց համար:
Հիշեցնենք, որ «ՄիԳ-29» կործանիչները հանդիսանում են Սիրիական և մասնավորապես Իրանական ՌՕՈւ-երի հիմնական կործանիչները:
Ակնարկը մեր կարծիքով, պարզ է: Թե ինչպես են հրեաները ուսումնասիրում իրենց հավանական հակառակորդների տեխնիկան հայտնի է վաղուց: Այսինքն` իսրայելցի օդաչուների թռիչքները մեծապես հարկավոր էին նաև Իսրայելին: Ադրբեջանական բանակում նշված ինքնաթիռները յուրացնելու դիմաց Իսրայելը, բնականաբար, կարող է առաջարկել իր աջակցությունը այլ հարցերում»,- հավելեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա