Կիպրոսում եռօրյա սուգ է հայտարարված
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները եռօրյա համազգային սուգ են հայտարարել ի հիշատակ երեկ ռազմածովային բազայում արձանագրված պայթյունների զոհերի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, երեկ առավոտյան երկրի ռազմածովային ուժերին պատկանող բազայում պայթյուններ էին որոտացել, որոնց արդյունքում զոհվել էր 12 մարդ` այդ թվում թե զինվորականներ, թե քաղաքացիական անձիք: Վիրավորների թիվը անցնում է վեց տասնյակը:
Ինչպես հաղորդվում է, պայթել էին զինամթերքով լցված հարյուրից ավելի արկղեր:
Պայթյունի հետևանքով վթարի էր ենթարկվել երկրի խոշորագույն էլեկտրակայանը, ինչի հետևանքով կղզու զգալի հատվածը հոսանքազրկվել էր:
Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը այցելել է դեպքի վայր, որից հետո վթարի հետևանքների վերացմանն ուղղված կառավարության հատուկ նիստ է հրավիրել: Նիստից հետո հրաժարական էին ներկայացրել երկրի Պնախարար Պոստաս Պապակոստասն ու Ազգային գվարդիայի հրամանատար Պետրոս Վալկիդիսը: