Հերթական անգամ պայթեցվել է Իսրայելին ու Հորդանանին գազ մատակարարող խողովակաշարը
Այսօր գիշեր եգիպտական Սինայ թերակղզում պայթյուն է տեղի ունեցել` Իսրայելին ու Հորդանանին գազ մատակարարող խողովակաշարի վրա: «Ալ Ջազիրան» հեռուստաընկերության հաղոդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքի մոտակայքում, Իսրայելի սահմանից 50 կմ հեռավորության վրա:
Հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում անանուն աղբյուրն հայտնել է, թե դիվերսիան իրականացվել է զինված անձանց կողմից, ովքեր մինչ այդ պահանջել են գազատարի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից լքել տարածքը:
Տեղեկատվության համաձայն, պայթյունի հետևանքով տուժել է մեկ անվտանգության աշխատակից ու նրա ընտանիքի անդամները:
Նշենք, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո սա արդեն նույն գազատարի չորրորդ պայթյունն է, և երկրորդը` այս ամսում:
Հատկանշական է, որ փետրվար ամսին իսրայելական կողմը թույլատրել էր Եգիպտոսին լրացուցիչ զորք ուղարկել Սինայ թերակղզի գազատարի անվտանգությունն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա