«Ավտորիտար առաջնորդների» դարն անցել է
«Голос Армении» թերթի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահն այցելել է թերթի խմբագրություն: Ընդառաջելով ընթերցողների խնդրանքներին` թերթը ներկայացրել է Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած զրույցի հիմնական դրույթները:
Այսպիսով` հանդիպման ժամանակ Նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ հավատարիմ է հրապարակային երկխոսության գաղափարին, սակայն նույնիսկ երկխոսության ձևաչափում քաղաքական պայքարը շարունակվելու է, ընդ որում ոչ միայն ծայրահեղ ընդդիմության, այլև` ավելի չափավոր գաղափարների տեր ընդդիմության և իշխանությունների միջև: Խոսելով ընտրությունների մասին` ՀՀ նախագահը նշել է, որ հայկական ընտրահամակարգում կա մի վատ ավանդույթ` ընտրություններից հետո Հայաստանում երբեք չեն ճանաչում հաղթած թեկնածուի լեգիտիմությունը: Սերժ Սարգսյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այսքան ժամանակ մեր երկրում դեռ թեկնածուներից ոչ ոք չի շնորհավորել ընտրություններում հաղթողին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Միջազգային արժույթի հիմնադրամը և Համաշխարհային բանկը բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները. «Հավանաբար, կարելի էր ավելի լավ աշխատել, բայց ես չգիտեմ որևէ այլ երկիր, որն ունենալով նմանատիպ անկում և այսքան խնդիրներ, ոչ մի սոցիալական ծրագիր կրճատած չլինի»:
Թերթը գրում է, որ Երրորդ Հանրապետթյան ողջ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը, չնայած խիստ հագեցած աշխատանքային օրակարգին, այցելել է խմբագրություն և անձամբ է շնորհավորել աշխատակազմի անդամներին հոբելյանի առթիվ: Թերթը եզրափակում է հոդվածն այն մտքով, որ «ավտորիտար առաջնորդների» դարը, ովքեր իրենց պատվից ցածր են համարում տեղական ԶԼՄ-ների հետ «մարդկային» հարաբերություններ ստեղծել, արդեն անցել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում