Բարաք Օբաման ու Դմիտրի Մեդվեդևը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից
Երեկ երեկոյան ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից, երկու երկրների նախագահները, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարներ, Բարաք Օբաման ու Դմիտրի Մեդվեդևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության իրավիճակի շուրջ: ԱՄՆ նախագահի կողմից բարձր գնահատական է տրվել այդ ուղղությամբ ռուս գործընկերոջ ձեռնարկած միջնորդական ջանքերին, մասնավորապես վերջերս Կազանում կայացած հանդիպմանը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ:
Միաժամանակ, երկու կողմերն էլ մտադրություն են հայտնել հետագայում ևս փոխհամաձայնեցված քայլեր ձեռնարկել` աջակցելու Բաքվին ու Երևանին` խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հասնելու», - ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: