Սերժ Ավեդիկյան. «Չեմ խաղալու, ապրելու եմ... Փարաջանով մարմնավորելը շատ պատասխանատու է»
«Ուրախ եմ, որ «Փարաջանով» ֆիլմի նախագիծը ներկայացվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում»,- այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը «Փարաջանով» ֆիլմի նախագծի ներկայացման կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ Օլենա Ֆետիսովան:
Օլենա Ֆետիսովան ասաց, որ ֆիլմի սցենարը բազմաթիվ փոփոխություններ է կրել, վերջնական տարբերակը գրելու համար էլ իրեն օգնել է ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանը, ով էլ լինելու գլխավոր դերակատարը:
Նրա խոսքով, ինքը երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ով կարող է մարմնավորել Սերգեյ Փարաջանովի կերպարը , այդ հարցով դիմել է ուկրաինահայ կինոռեժիսոր Ռոման Բալայանին, ով էլ այդ դերում ամենահարմարը տեսել է Սերժ Ավեդիկյանին:
Օ. Ֆետիսովան նշեց, որ ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2012թ.-ին, որից հետո ֆիլմը կցուցադրվի Կաննի «forum day»-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Հոլանդիայում:
Ասուլիսին ներկա ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավեդիկյանն իր հերթին ասաց, որ ինքը ֆիլմում ռուսալեզու կերպար է:
«Չեմ խաղալու, ապրելու եմ: Փարաջանովին մարմնավորելը շատ պատասխանատու բան է», -ասաց նա ու ընդգծեց, որ ինքը չէր կարող մերժել, քանի որ շատ լավ էր ճանաչում վարպետին ու Փարաջանովի կյանքի վերջին տարիներին ինքն է եղել է նրա կողքին:
Նա նշեց որ այս ֆիլմը Փարաջանովի ոճի ֆիլմ չէ:
Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով ողջունեց բոլոր ներկաներին և գոհունակություն հայտնեց, որ այս ֆիլմի նախագծի ներկայացումը տեղի ունենում Ֆրանսիայի դեսպանատանը: Նա ասաց, որ ուրախ է այսօր հյուրնկալել Սերժ Ավեդիկյանին, ով ֆրանսիական կինեմոտոգրաֆիայի նշանավոր կինոռեժիսորներից է:
Դեսպանը նշեց, որ Սերժ Ավեդիկյանը այսօր ավելի շատ հանդես է գալիս որպես սցենարիստ, ինչը, նրա բնորոշմամբ, շատ ուրախալի է: Նրա կարծիքով, պատահական չէր, որ 2010թ.-ին Կաննի կինոփառատոնում հենց Ս.Ավեդիկյանի «Շան Պատմություն» ֆիլմը արժանացավ «Ոսկե արմավենի» մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են