«Global Research». Խաչքարերի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլը սկանդալի պատճառ է դարձել
Կանադական «Global Research» ինֆորմացիոն կազմակերպությունը գրում է, որ հունիսի կեսերին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզյան ցուցադրության ժամանակ Հայ եկեղեցու ճարտարապետական խաչքարերի շուրջ սկանդալ է բռնկվել: Նշվում է, որ վերջին րոպեներին պարզվել է` ՅՈւՆԵՍԿՕ-ն ջնջել է լուսանկարում գտնվող հիշատակումերը, որտեղ մատնանշվում է խաչքարերի գտնվելու վայրը:
«Global Research»-ը հիշեցրել է, որ ցուցահենադեսը անց է կացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո, որին ներկա են գտնվել բազմաթիվ դիվանագետներ, արվեստագետներ, պատմաբաններ, հոգևորականներ:
Վայրերի անվանումների բացակայության բացատրությունները, ինչպես նաև հսկայական քարտեզի վրա վայրերի նշումների բացակայության պատճառն այն էր, որ հայկական Խաչքարերը գտնվել են ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև այսօրվա Ադրբեջանի և Թուրքիայի տարածքներում:
Նշենք, որ 2010թ նոյեմբերին այս եզակի խաչքարերը ճանաչվել էին Համաշխարհային Մշակութային Ժառանգություն: