Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդը հրկիզել է դաղստանցուհու
Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդը բենզին է լցրել դաղստանցի մի աղջկա վրա, իսկ այնուհետև շենքի շքամուտքում այրել վերջինիս: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական գործակալությունը:
Միջադեպի հետ կապված ոստիկանությունը որոնում է նույն շենքում բնակվող Ադրբեջանի 21-ամյա մի բնակչի:
Մեքենայում, որ նա թողել էր հանցագործության վայրում, ոստիկանները բենզինի տարա են գտել:
Տուժածը` Բեգիմայ Ախունովան, ծանր այրվածքներով գտնվում է Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոցում: Աղջկա մարմնի մակերեսի 35 տոկոսն այրված է, իսկ դեմքն այրված է անճանաչելիության աստիճան:
Իրավապահները պարզել են, որ հանցագործության դրդապատճառը խանդն է եղել: