Քաղաքական 14:44 13/07/2011

Իլհամը կամ հիշողությունն է կորցրել, կամ տղամարդկությունը

Իլհամ Ալիևը նախօրեին Ադրբեջանի կառավարության նիստում հերթական ծավալուն ելույթն է ունեցել: Կառավարության նիստը նվիրված է եղել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բայց Հեյդարի որդին մի քանի էջանոց ելույթը նվիրել է ղարաբաղյան կարգավորմանը: Թե Արդբեջանում որ հարթակն ինչ նպատակով են օգտագործում, էական չէ: Էականը Իլհամի ելույթն է, որից հետևում է մեկ բան. նա կամ հիշողությունը, ժամանակի զգացողությունն է կորցրել, կամ էլ` տղամարդկությունը:

Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների մասին խոսելիս Իլհամ Ալիևը առաջ է տանում Բաքվի կառուցողականության և հայկական կողմերի ապակառուցողականության թեզը: Իսկ թեզի հիմնավորման համար, ուշադրություն, վկայակոչում է 2010 թվականին Սոչիում կայացած հանդիպումը: Ու Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթից ադրբեջանահաճո մի քանի դրույթների մեջբերումից հետո (որոնք հայտնի էլ չէ` 2010-ին Սոչիում քննարկվե՞լ են, թե՞ ոչ), Հեյդարի ժառանգը հաղթական կեցվածքով հայտարարում է, թե մենք սկզբունքներն ընդունել ենք, իսկ Հայաստանը` ոչ:

Հիմա` որտե՞ղ է շփոթության մեջ ընկել Իլհամը: Հայտնի է, որ 2010 թվականին Սոչիում կայացած նախագահների հանդիպումը եռակողմ ձևաչափով կայացած 9-ը հանդիպումներից ընդամենը մեկն է: Եվ ժամանակին բավականին մեկնաբանություններ եղել են այն մասին, որ այդ ժամանակ հերթական աշխատանքային առաջարկներ են քննարկվել ու հայտնի չէ` ինչ ելքով:
Փոխարենը հայտնի է մեկ այլ բան. նույն Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպում է կայացել նաև 2011 թվականին, մարտի 4-ին: Ու հենց այդ հանդիպմանն էլ հետևել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը, որտեղ հստակ նշվել է, որ Սոչիում քննարկված փաստաթղթի տարբերակը հավասարակշռված է և, ըստ էության, կոչ է արվել հաջորդ հանդիպմանը, այսինքն` Կազանում, ընդունել այն:

Ինչպես հայտնի է` գերտերությունների հորդորը տեղ չհասավ, կամ ավելի ճիշտ` մասամբ տեղ չհասավ: Հավասարակշռված տարբերակի վերաբերյալ ադրբեջանական կողմը Կազանում միանգամից մեկ տասնյակ առաջարկ ներկայացրեց ու այդկերպ խափանեց համաձայնությունը: Մինչդեռ հայկական կողմը կառուցողականությամբ լի այսօր էլ հայտարարում է` Կազանում ներկայացրած առաջարկներն Ադրբեջանը հետ կքաշի, առաջընթաց կլինի:
Այս իրավիճակում Իլհամ Ալիևը, իր կազանյան առաջարկների հետագա ճակատագրի մասին խոսելու փոխարեն, չգիտես ինչու կառուցողականություն ապացուցելու մեկնակետ է գտել, մտքով տեղափոխվել է 2010 թվական ու հայերին ապակառուցողականության մեջ է մեղադրում: Եթե սա հիշողության կորուստ չէ, ապա ի՞նչ է:

Մյուս կողմից, անլուրջ է մի ամբողջ պետության ղեկավարի` անկախ իշխանությունը ձեռքբերելու ուղիներից, մեղադրել վատ հիշողության մեջ: Միանգամայն հնարավոր է, որ նման մանիպուլյացիաների պատճառը ոչ թե իրավիճակին չտիրապետելն ու վատ հիշողությունը, այլ պարզ հաշվարկը: Մասնավորապես, Իլհամ Ալիևը 2010-ի Սոչին ակտուալիզացնելով փորձում է դիվանագիտորեն ժխտել 2011-ի Սոչիի գոյությունն ու այդկերպ մերժել միջնորդների առաջարկը: Սա միանգամայն հնարավոր է և, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա: Բայց այստեղ հարց է ծագում. միթե՞ Ադրբեջանը, որ տարածաշրջանի «ամենամեծ երկիրն է», «ունի ամենաուժեղ բանակը» և նման բազմաթիվ ամենա-ամենաներ վախենում է ուղիղ «ոչ» ասելուց, միթե՞ Իլհամ Ալիևը, որ այդ երկրի տերն ու տնօրենն է, այդ «ոչ»-ը ասելու համարձակություն չունի: Երևում է` չունի, ու նրա քաջությունը, կամ ինչպես Կովկասում են ասում` տղամարդկությունը, լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Ի դեպ, տղամարդկության հարցում, կասկածելի մեկ իրողություն էլ կա: Իլհամ Ալիևն այդպես էլ չի համարձակվում սեփական ժողովրդի հետ/համար խոսելիս հիշատակել Մադրիդյան սկզբունքներին մեկ կարևորագույն դրույթի մասին: Խոսքը ԼՂ վերջնական կարգավիճակի մասին է: Հայտնի է, որ թե Աքվիլայում, թե Մուսկոկայում պաշտոնապես գաղտնազերծվել են առաջարկներում ընդգրկված դրույթներից մի քանիսը և դրանցից մեկով հստակ նշված է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու են նրա բնակիչները` իրավական պարտադիր հետևանք ունեցող կամարտահայտության միջոցով: Սա փաստ է և փաստ է մեկ այլ իրողություն ևս. բանակցության հիմքում ընկած է տրամաբանություն` համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ ամեն ինչ չէ համաձայնեցված:
Այսինքն` եթե Մադրիդյան սկզբունքների մասին խոսվում է ու քարոզվում է սեփական կառուցողականություն, ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը շրջանցելն անհնար է: Բայց ունենք այն, ինչ ունենք. Իլհամը բազմիցս խոսել է սկզբունքների մասին և ոչ մի անգամ` հիշատակված դրույթի մասին: Կնշանակի` նա խնդիրներ ունի կամ հիշողության, կամ տղամարդկության հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}