Թոմաս Համարբերգ. «Թուրքիայում խոսքի ազատության բնագավառի խոչընդոտները մտահոգիչ են»
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ողջունել է Թուրքիայի Սահմանադրությունում տեղի ունեցող վերջին փոփոխությունները, սակայն նա նշել է, որ Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բնագավառում դեռևս կան այնպիսի խոչընդոտները, որոնք, իրոք, մտահոգիչ են: Այս մասին տեղեկացնում է «Today’s Zaman» պարբերականը:
«Չնայած Թուրքիայում տեղի ունեցող սահմանադրական փոփոխություններին, խոսքի և մամուլի ազատության բնագավառում առկա խոչընդոտները մտահոգիչ են: Թուրքիայի Քրեական օրենսգիրքը և ահաբեկչության դեմ պայքարի օրենքը շարունակում են լուրջ խոչընդոտներ ստեղծել Թուրքիայում խոսքի ազատության բնագավառում: Օրենքներում տեղ գտած դրույթներն օգտագործվել են լրագրողների և հրատարակիչների խոսքի ազատությունը սահմանափակելու համար», - հայտարարել է Թոմաս Համարբերգը:
Նա նաև նշել է, որ օրենքներում իրականացված փոփոխությունները բավարար չեն առկա թերությունները վերացնելու համար:
Թոմաս Համարբերգ, որպես օրինակ բերելով «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության փաստը, նշել է, որ պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ լրագրողներն իրենց ապահով կզգան: