Կիբեր հանցագործությունների զգալի մասը իրականացվում է ադրբեջանական բանկերի միջոցով
Ադրբեջանի միջազգային բանկն իրականացնում է համակարգչային կեղծ հակավիրուսների շուկայի ֆինանսական գործարքները: Այս մասին է զգուշացնումKrebsonsecurity.com կայքը, որը զբաղվում է բանկային մեքենայությունների բացահայտմամբ:
Կայքը ներկայացրել է Սան-Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանի հետազոտող Դեմոն Մակքոյի վկայությունները: Վերջինս 2010թ-ի վերջին BestAV и Gagarincash ապրանքանիշերի ներքո երկու անգամ համակարգչային կեղծ հակավիրուսներ է գնել, ընդ որում երկու անգամ էլ համացանցով վճարման ֆինանսական օպերացիաները իրականացվել են ադրբեջանական բանկերի միջոցով` առաջին անգամ ադրբեջանական «Ստանդարտ» բանկի միջոցով և երկրորդ անգամ` Ադրբեջանի միջազգային բանկի միջոցով:
Մակքոյը նշում է, որ համացանցում համակարգչային կեղծ հակավիրուսների համար, այսպես կոչված, օնլայն վճարումներն իրականացնում է idpay.com վճարումների կայքը: Idpay.com-ում նշված է, թե իրենց ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանում, Նյու Յորքում և Միացյալ Թագավորությունում, սակայն Մակքոյը նշում է, որ իր կատարած հարցումներին ի պատասխան Նյու Յորքից և Միացյալ Թագավորությունից իրեն հայտնել են, որ նման ընկերություն իրենց մոտ գրանցված չէ: Փոխարենը` idpay.com կայքի տեղեկատվական բազայում լայնորեն օգտագործվում են ադրբեջանական բանկերի` մասնավորապես Ադրբեջանի միջազգային բանկի ծառայությունները:
Տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի մի շարք պաշտոնյաների հետ` քննարկելու երկրի կիբեր անվտանգությունը զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր` Krebsonsecurity.com-ը գրում է. «Կասկածում եմ, որ ամերիկացիներին թալանվելուց զերծ պահելն այդ երկրի առաջնահերթություններից է, քանի որ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեղեկանքի համաձայն` Ադրբեջանը ռեսուրսներով հարուստ, սակայն լայնամասշտաբ առումով բավականին աղքատ և բյուրոկրատական լուրջ խնդիրներ ունեցող երկիր է: Կոռուպցիան Ադրբեջանում ամենուրեք է և այն հիմնականում խողովակ է ծառայում թմրանյութերի վաճառքի և թրաֆիքինգի իրականացման համար: Կիբեր հանցագործությունների զգալի մասը իրականցվում է ադրբեջանական բանկերի միջոցով: Զարմանալի է, որ Visa և Mastercard-ը թույլ են տալիս, որ իրենց ամերիկացի և եվրոպացի հաճախորդներն օգտվեն նմանատիպ կասկածելի ֆինանսական գործարքներ իրականացնող ընկերությունների ծառայություններից»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան