Դատավոր Մնացականյանի լիազորությունները դադարեցվել են
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:
Նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ և 95-րդ հոդվածի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ լիազորությունները»:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ օրեր առաջ կոչ էին անրել Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: