Բակո Սահակյանի ուղերձը` Արցախի վոլեյբոլի մրցաշարի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Արցախի վոլեյբոլի գավաթի խաղարկության մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Արցախի վոլեյբոլի գավաթի խաղարկության հարգարժան մասնակիցներ
Ի սրտե ողջունում եմ ձեզ և շնորհավորում Արցախի գավաթի անդրանիկ խաղարկության մեկնարկի կապակցությամբ:
Այս մարզական միջոցառումը կարևոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը մատաղ սերնդի դաստիարակության և ազգի գենոֆոնդի պահպանման լավագույն միջոցներից մեկն է: Այդ իսկ պատճառով սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը առանձնակի կարևորություն է հատկացվում մեր հանրապետությունում, ու այստեղ հատուկ նշանակություն ունի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցությունը: Եվ պատահական չէ, որ վոլեյբոլի ֆեդերացիան մեզ մոտ ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը:
Հարգելի մարզիկներ,
Հուսով եմ, որ դուք գեղեցիկ խաղ կպարգևեք բոլորին: Ուզում եմ ընդգծել, որ նման մրցումները նպաստում են մարդկանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների միասնականության և համախմբվածության ամրապնդմանը: Իսկ նման դեպքում պարտվողներ չեն լինում:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան