Իրաքում Իրանի դեսպանը վիրավորվել է
Իրաքում Իրանի դեսպան Հոսեյն Դանայի Ֆարը, Իրանի դեսպանության խորհրդականը և դեսպանի վարորդը վիրավորվել են:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանի վիրավորվելու պատճառն այն է եղել, որ Իրաքի անվտանգության աշխատակիցները Իրանի դեսպանի ավոտմեքենայի` Ալխազրա շրջան մուտք գործելու պահին անսպասելիորեն բացել են մուտքն արգելող ձողերը:
Դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալեքիի կարգադրությամբ կոմիտե է ստեղծվել: Իրաքի վարչապետը նաև այցելել է Իրանի դեսպանին: