«Նկարների տեսակետ»` լուսանկարների ցուցահանդես Երևանում
«Նկարների տեսակետը» ծրագիրը երիտասարդների փոխանակման ծրագիր է, որը ֆինանսավորվել է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի կողմից»,- այսօր «Գերմանական զարգացման համագործակցություն» կազմակերպության գրասենյակում կազմակերպված «Նկարների տեսակետ» լուսանկարների ցուցահանդեսին հայտարարեց ծրագրի համակարգող Նազինե Խալաֆյանը:
Նա ասաց, որ մասնակիցներից ամեն մեկը իրենց երկրների Հայաստան, Լատվիա, Գերմանիա, Վրաստան տարբեր երիտասարդական կազմակերպությունների կամավորներն են, որոնք, համախմբվելով այս ծրագրի շրջանակներում, եկել են Հայաստան ոչ միայն լուսանկարչական ոլորտում որոշակի հմտություններ ձեռք բերելու համար, այլ նաև փորձել են լուսանկարների միջոցով ներկայացնել մեր հասարակությունում առկա բազմազանությունը:
Նա նշեց, որ մասնակիցների հետ մեկօրյա դասընթաց է անցկացրել լուսանկարիչ Արմեն Ամերիկյանը: Ցուցահանդեսին ներկայացված է երիտասարդների կողմից լուսանկարված մոտ 30 նկար:
Խոսելով ծրագրի ակնկալիքներից` Ն.Խալաֆյանն ասաց, որ նպատակներից մեկն է, որ մասնակիցները որևէ նոր բան բացահայտեն լուսանկարչության ոլորտում:
Նշենք, «Նկարների տեսակետ» լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից `«Գերմանական զարգացման համագործակցություն» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում: Հայերից, վրացիներից, լատիշներից և գերմանացիներից կազմված խմբերը նկարել են Հայաստանում տարբեր խոցելի խմբերի, տեսել մշակութային, սոցալական, կենցաղային բազմազանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են