Սիրիական զորքերը ռազմական գործողություններ են իրականացրել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում
Սիրիական կառավարական զորքերի գործողությունների արդյունքում ամենաքիչը չորս մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Սիրիայի՝ մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խորհրդի տարածած հաղորդագրության վրա:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, գործությունները իրականացվել են Թուրքիային սահմանակից Իդլիբ մարզի տարածքում:
Ըստ իրավապաշտպանների տեղեկությունների՝ գործողության նպատակն է եղել հակակառավարական նոր գործողությունների կանխումը, ինչպես նաև սիրիացի փախստականների կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու գործընթացի արգելակումը:
Նշենք, որ 11 700 սիրիացի փախստականներ արդեն հատել են թուրք-սիրիական սահմանը:
Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: