«Հայկական համայնապատկեր». Մրցող ֆիլմերի ռեժիսորները պատմում են իրենց ֆիլմերի մասին
«Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում մրցող երկու ֆիլմերի ռեժիսորները` Վահան Խաչատրյանն ու Հարություն Շատյանը, այսօր լրագրողներին ներյակացրեցին իրենց ֆիլմերը: Վահան Խաչատրյանի «Սուրբ խաչ առանց խաչի» ֆիլմը անցած տարի սեպտեմբերին կայացած Աղթամարյան պատարագի ընդհանուր պատկերն է:
«Ուզում էի ցույց տալ, թե ինչ է հայի ուզածը, ինչ է թուրքական կառավարության ուզածը: Ֆիլմը հայոց երազանքների խաբված հույսերի մասին է: Թուրքիայի այսօրվա դեմքն է: Մենք ծովից ծով Հայաստանի հույսը վաղուց ենք կորցրել, բայց լճից լճինը դեռ փայփայում էինք»,- ասաց Վահան Խաչատրյանը` հավելելով, որ խոսքն ամենևին էլ խաչի ֆիզիկական բացակայության մեջ չէ: Հարցն այն է, որ եկեղեցիներն անտեր են մնացել:
Փառատոնի պաշտոնական կայքի հաղորդմամբ, «Բեռնելով կյանքս» ֆիլմը մի երիտասարդի մասին է, որն իր մեջ խտացրել է հայ երիտասարդության մերօրյա խնդիրները: Ըստ ռեժիսոր Հարություն Շատյանի` ֆիլմն էքսպրիմենտալ է:
«Հայաստանում նման ֆիլմ չեմ տեսել: Հերոսի խնդիրն այն է, որ իրավիճակը ներկայացնի, բայց չհամակերպվի դրա հետ, այլ փորձի հաղթահարել»,- մեկնաբանում է Շատյանը:
Ֆիլմը ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիվանդի անելանելի վիճակի մասին է: Նա փորձում է կյանքի մեջ լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հերոսը հիվանդանում է շաքարախտով, և նրան զորացրում են: Ու սկսվում են խնդիրները…
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են