Կասեցվել են հանրակրթական ծրագրեր. Հրաման տվողը Աշոտյանն է
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների՝ «Վամհեր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ս.Դավիթ» կրթահամալիր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, ««Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Կուպալյան մասնավոր վարժարան» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Իմաստասեր մասնավոր վարժարան» ՍՊԸ /միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր/ կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունների համար:
Նախարարի հրամանների համար հիմք է ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 7-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացված որոշումները: