Դ. Ջամալյան. Ադրբեջանական քարոզչությունը դառնում է իռացիոնալ
«Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը հաճախ է խաղարկում «հայերի կողմից ադրբեջանցի երեխա սպանելու» սցենարը: Արդեն երրորդ դեպքն է, երբ բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ ադրբեջանական քարոզչությունը շրջանառության մեջ է դնում մանկասպանության քարոզչական հնարքը: Նպատակը մեկն է. Բաքվում այս կերպ ցանկանում են բանակցությունների հերթական փուլը տապալելու լրացուցիչ փաստարկ ստեղծել: Սակայն, եթե նախորդ անգամները պաշտոնական Բաքվի պաշտոնական սուտը հնչում էր ճշմարտանման, ապա այս անգամ հորինված է բացարձակ իռացիոնալ և անիրական վարկած»,- այս մասին Panorama.am-ին ասծ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, տեղեկացնում են, որ Հայաստանին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում փափուկ խաղալիքի պայթյունից ադրբեջանցի 13-ամյա երեխա է մահացել: Ադրբեջանում լուրեր են տարածվել, թե այդ խաղալիքն Ադրբեջանում է հայտնվել Հայաստանից Ադրբեջան հոսող գետի միջոցով, և թե, իբր, դա հայկական կողմից իրականացված դիվերսիոն գործողություն է: Հայաստանի կողմից իրականացված դիվերսիոն գործողության մասին ո՛չ Ադրբեջանի ՊՆ-ն և ոչ էլ ՆԳՆ պաշտոնական մեկնաբանություն չեն հնչեցնում:
«Նախ` հարցերի հարցը. ինչո՞ւ պետք է հայկական կողմը գնար նման քայլի. Ի՞նչ էր դա մեզ տալիս, ի՞նչ խնդիր էինք մենք լուծում 13 ամյա աղջկա սպանությամբ: Եվ վերջապես. Ինչու՞ պետք է մենք աշխատենք ադրբեջանական քարոզչության համար: Ադրբեջանական քարոզչության պատասխանատուներին այս անգամ ակնհայտորեն չի հաջողվել իրենց այլասերված սադիստական ֆանտազիային տալ ռացիոնալ վարկածի տեսք: Չկա գեթ մեկ համոզիչ փաստարկ, որով ադրբեջանական քարոզչությունը կարողանար ապացուցել հայկական կողմի կապը, առավել ևս դիտավորությունը երեխայի սպանության մեջ: Ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչությունը կորցնում է իր ռացիոնալ»,- ասաց Դ. Ջամալյանը:
Նա նշեց, որ առկա է նաև խնդրի զուտ տեխնիկական կողմը. այո' ադրբեջանական Ալիբեյլի գյուղը մոտ է գտնվում հայկական մարտական հենակետերին, սակայն որքանո՞վ է հավանական, որ հայկական կողմի իբր թե միտումնավոր կերպով Տավուշի մարզից հոսող գետը նետված ականը վարար գետի խորդուբորդ հունով, առանց թրջվելու, անշեղորեն լողար մոտ մեկ կիլոմետր և հասներ ադրբեջանական գյուղ:
«Եվ թերևս ամենակարևորը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հետաքննություն անցկացնելու կոչով, ինչը միանգամայն տրամաբանական է: Կարծում եմ, հայկական կողմի համար միանգամայն շահեկան է նման հետաքննության անցկացումը: Մենք որևէ մտավախություն այդ առումով չունենք, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որն այդ դեպքում կհայտնվի դեմքը փրկելու խնդրի առջև: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիները նման հետաքննության չեն գնա և աստիճանաբար թեման դուրս կբերեն քարոզչական շրջանառությունից»,- պնդեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան