iPhone 5-ը կթողարկվի աշնան սկզբին
iPhone հեռախոսների 5-րդ տարբերակը վաճառքի կհանվի սույն թվականի սեպտեմբերին: Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»- ն, այս մասին «The Wall Street Journal» պարբերականին հայտնել են Apple ընկերությունից:
Տեղեկատվության համաձայն, նոր iPhone 5-ը քիչ է տարբերվելու iPhone 4-ից: Հայտնի է, որ այն լինելու է ավելի բարակ: Հեռախոսի հիմնական ֆոտոխցիկն հզորանալու է նախկին 4- ի փոխարեն 8 մեգապիքսելով: Հաղորդում է նաև, որ նոր մոդելը կունենա շատ ավելի հզոր պրոցեսոր, հնարավոր է` A5, որոնք տեղադրված են iPad2 երրորդ սերնդի պլանշետների վրա:
iPhone հեռախոսների վերջին մոդելի արտադրման ծավալները մինչ տարվա ավարտը կարող են գերազանցել 25 մլն. դոլարը: Պարբերական գրում է, թե 2011 թ-ի ֆինանսական երկրորդ կեսում միայն Apple ընկերությունը իրացրել է նախորդ մոդելի 18,6 դոլար արժողությամբ հեռախոսներ:
2007 թ-ից ի վեր ընկերությունը վաճառել է մոտ 108 միլիոն iPhone տեսակի հեռախոսներ: