Նախիջևանում լրագրողների նկատմամբ հերթական ոտնձգությունն է գրանցվել
Նախիջանի ոստիկանության աշխատակիցները, տեղի իշխանությունների օժանդակությամբ լրագրողների նկատմամբ հերթական ոտնձգությանն են դիմել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին, երեկոյան: Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի ներկայացուցիչ Հակիմելդոմստ Մեխտիևն իր գործընկերներին տեղեկացրել է, որ ոստիկանությունն ու տեղի իշխանությունները հոսանքազրկել են իր բնակարանը և զրկել աշխատելու հնարավորությունից:
Դեպքի վայր ժամանած մի խումբ լրագրողները ֆիքսել են, որ լրագրողի բնակարանը էլեկտրականությամբ ապահովող սյունը ապամոնտաժվում է: Եվ երբ վերջիններս լուսանկարել են այն, ոստիկանները անսպասելիորեն հարձակվել են լրագրողների վրա և խլել ֆոտոապարատները:
Հարձակման ենթարկված լրագրողներից Իլգար Նասիբովը լրատվականին հայտնել է, որ իրեն նստեցրել են ոստիկանական մեքենան, խլել հեռախոսը և ուժ գործադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու