Պաշտպանության նախարարությունն ու ԲՈՒՀ-երը կհամագործակցեն
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջև այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:
ՊՆ հասարակայնության հտ կապերի վարչության հաղորդմամբ, ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:
Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին: