«Ոսկե Ծիրան»-ն ավարտվեց. ՎիվաՍել- ը կինոփառատոնի գլխավոր հովանավորը կլինի նաև հաջորդ տարի
Ամփոփվել են «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի արդյունքները: «Ոսկե ծիրանն» այս տարի ներկայացավ նոր անակնկալներով և մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբ` կինոարվեստի սիրահարների առջև բացելով երևակայության և իրանակության միջև թռիչքի սահմանները:
Հանդիսատեսին գեղեցիկը մատուցելու բծախնդիր մոտեցման արդյունքում 631 հայտից ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ: Կազմվել էր մրցութային բազմաժանր ծրագիր: Ֆիլմերից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում: 6 խմբերից բաղկացած միջազգային ժյուրին ամփոփել է դրանց արդյունքները:
Ինչպես հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կինոփառատոնի գլխավոր հովանավորը լինել նաև հաջորդ տարի:
«Հաճելի է արձանագրել, որ «Ոսկե ծիրանն» իր հաստատուն տեղը զբաղեցրեց մեր մշակութային կայնքում` տարեցտարի ներկայանալով նոր հմայքով և ասելիքով: Համաշխարհային կինոարվեստի զարգացման տեմպերը պարտադրում են համարժեք քայլեր ձեռնարկել և կինեմատոգրաֆի պատմության մեջ լինել ներկայանալի: Հպարտ ենք, որ համագործակցում ենք հանդիսատես- ռեժիսոր անկեղծ երկխոսություն ծավալող և կինոարվեստի սիրահարներին դրական լիցքեր հաղորդող «Ոսկե ծիրան» փառատոնի հետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում ընդգրկվել էին խաղարկային, վավերագրական ֆիլմեր և նոր` «Կորիզ» խորագրի ներքո ներկայացվող կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: «Կորիզ»-ում ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները փորձում էին հասկանալ այսօր ստեղծվող վաղվա կինոյի տեսակը` իր ժանրային առանձնահատկություններով:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 10-ին: Փակման արարողությունը տեղի ունեցավ երեկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները