Այս տարի ԴիջիԹեք-ում ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20.000 այցելություն
Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ԲՏ/ յոթերորդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հաղորդմամբ, միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: «Նեյշնլ Ինսթրումնեթս», «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Յուքոմ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ռեդինետ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» և մի շարք այլ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են իրենց ակտիվ մասնակցության մասին:
Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները`
• The World of Engineering – Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն
• ՏՏ աշխատանքային շուկա – Տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները:
• DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ
• Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն
• ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ցուցահանդեսի պլատինե հովանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը, շարունակում է առաջնորդվել նորարարություններին ընդառաջ գնալու պատրաստակամությամբ: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը երկարաժամկետ զարգացման կողմնակից է և հենց այդ առումով` կարևոր է համարում հատկապես ՏՏ ոլորտում նոր հնարավորությունների բացահայտումը և նվաճումներ արձանագրելը:
2010 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին 68 ընկերություն և այցելեց մոտ 15.000 այցելու: Այս տարի ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20.000 այցելություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան