Կյանքից հեռացել է Դոնարա Մկրտչյանը
Հուլիսի 15-ին կյանքի 70-րդ տարում իր մահկանացուն կնքեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը` Մհեր Մկրտչյանի այրին: Նա 1970-ականների ճանաչված ու սիրված դերասանուհիներից էր, հեռուստատեսային, ռադիոհաղորդումների փնտրվածներից:
Դոնարա Մկրտչյանը մայր թատրոնի բեմում հանդես է եկել շուրջ 10 /»Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլն/ ներկայացումներում, զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում /»Շրթներկ N4», «Մհերի արկածները...», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»/:
Ավագ հեռուստադիտողն այսօր էլ հիշում է «Գարնանային կատակներ» հեռուստաշարքը, որտեղ դերասանուհին հանդես էր գալիս հումորի մեծ զգացումով ու անմիջականությամբ:
Նա կյանքի վեջին տարիներն անցկացրեց Սևանի հոգեբուժարանում: Այսօր ժամը 14-ին, հոգեբուժարանում կմատուցվի պատարագ, ինչից հետո դերասանուհու աճյունը կտեղափոխվի Երևան։ Հուղարկավորությունը տեղի կունենա Սպանդարյան գերեզմանատանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են